Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր, սակայն այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 30,2025 13:06 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Առաջնագծում տեղի ունեցած միջադեպը օտարերկրացի զբոսաշրջիկի ու մարտական դիրքի անձնակազմի հետ, երեկվանից սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել:

Թվում է, թե ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը լրիվ այլ բանի մասին է խոսում:

Ճիշտ է` կոնկրետ դրվագում մեր զինծառայողներից մեկն անթույլատրելի պահվածք էր դրսևորում, բայց վտանգավորության առումով հիմնական խնդիրներն այլ տեղում են:

Առաջնագիծն ընդամենը մեկ գծի վրա շարված մարտական դիրքերը չեն, դա մի ամբողջ «ռազմական տնտեսություն» է` էշելոնացված, տարբեր նշանակության օբյեկտներով և համակարգերով:

Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը, տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, ԱՆԱՐԳԵԼ հասել է սահմանագծի վերջին շերտը:

Երկրորդ, կոնկրետ գործողությունների առումով մարտական դիրքի անձնակազմն ակնհայտորեն պատշաճ հրահանգավորված չի եղել, պատրաստ չի եղել նման իրավիճակներում գործելուն:

Կրկնում եմ` գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր, սակայն այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031