Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանման ձևակերպումից

Օգոստոս 30,2025 16:55

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ, որպես ապրանքների ստացող կողմ, նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են:

Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից:  Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում:

Նման վարքագիծը հանգեցնում է նաև ստացող երկրի անցման կետում (օրինակ` Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում` բարեխիղճ արտահանողների նկատմամբ) և բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում` այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են:

Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումից և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումից:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031