Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում

Օգոստոս 31,2025 15:57

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների կին ներկայացուցիչներ և բռնի անհետացումների զոհերի և գտնվելու վայրն անհայտ անձանց մայրեր և կանայք:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա համակարգային մի շարք զգայուն և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի, ներառյալ` անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրելուն, իրավական պաշտպանության գործող մեխանիզմները կատարելագործելուն, միջազգային առանցքային դերակատարների գործիքակազմերը կիրառելուն և այլ հարցերի։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ անձանց ճակատագրերի մասին տեղեկություններ ստանալու իրավունքը պետք է լինի երաշխավորված, բոլոր գործընկերները այդ ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրեն։

Համատեղ քննարկման շրջանակում միջազգային գործընկերները ևս ներկայացրել են իրենց մանդատի հնարավորություններն ու արդեն իսկ իրականացված աշխատանքները’ ծնողների կողմից բարձրացված խնդիրները հասցեավորելու և լուծումներ գտնելու վերաբերյալ։

Միջոցառման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով անմիջական ու արդյունավետ քննարկման իրականացումը։

Պաշտպանն իր հերթին նշել է, որ շարունակելու է մանդատի առավելագույն գործադրմամբ բոլոր դերակատարներին հասցեավորել գտնվելու վայրն անհայտ և բռնի անհետացած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված հարցերը՝ հատուկ ընդգծելով անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031