Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն առաջին կիսամյակում ավելի քան 17 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել. 75 %-ով պակաս՝ նախորդ տարվա համեմատ

Սեպտեմբեր 01,2025 10:45

Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հունվար-հունիսին մարդասիրական օգնության տեսքով ամենաշատը Հայաստան է ուղարկվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 9 մլն 534.4 հազար դոլարի, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 1 մլն 867.6 հազար դոլարի: Երրորդ ապրանքախումբը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են՝ 1 մլն 467.3 հազար դոլար ծավալով:

Հատկանշական է, որ Հայաստանն ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացել  Միացյալ Նահանգներից:. ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունը  4  մլն 564.4 հազար դոլարի է, որը կազմում է ընդհանուրի 26.7 տոկոսը: Ընդ որում, 2024-ի առաջին կիսամյակի համեմատ ուղարկված ծավալն աճել է 11.1 տոկոսով:

Հայաստան ուղարկած մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում Չինաստանն է՝ 2 մլն 528.5 հազար դոլարի, կազմում է ընդհանուրի 14.8 տոկոսը, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.6 անգամ է:

Օգնություն ուղարկած ծավալի հաշվարկով երրորդ երկիրն Իտալիան է՝ 1 մլն 815.5 հազար դոլարի, որը կազմել է ընդհանուրի 10.6 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 25.5 տոկոսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930