Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը՝ սեպտեմբերի 1–ի դրությամբ: Տղամարդկանց հարյուրյակում Հայաստանից տեղ են գտել միայն գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը՝ 68-րդ հորիզոնական եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը եզրափակում է ցուցակը:
Այլեւս ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը, շնորհիվ փայլուն մրցելույթների, բարելավել է դիրքերը եւ այժմ 13-րդն է:
Կանանց թոփ 100-ում նույնպես մենք երկու ներկայացուցիչ ունենք. Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, որոնք հանգրվանել են, համապատասխանաբար, 40-րդ եւ 48-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ