Հնդկաստանը կրկին արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, թե այդ որոշումն, ըստ տեղեկությունների՝ կապված է այն բանի հետ, որ Բաքուն աջակցում է Նյու Դելիի հետ հակամարտության մեջ գտվող Իսլամաբադի քաղաքականությանը:
Փոխարենը Ադրբեջանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկեր։
Չինաստանում «ՇՀԿ+» գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության համաձայն՝ անդամ պետությունները «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները միավորել են նոր կարգավիճակի՝ «ՇՀԿ գործընկերոջ»։