Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորը մեր հասարակության հուսալքված եւ դյուրագրգիռ խավերին, մասնավորապես երիտասարդությանը

Սեպտեմբեր 01,2025 20:02

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Օրեր առաջ ես հրապարակել էի «Իմանուիլ Կանտը հայերի մասին» հակիրճ հոդվածը, որն, իմ տպավորությամբ, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակության ներկայիս հուսալքված եւ դյուրագրգիռ խավերին, մասնավորապես երիտասարդությանը։

Նկատի ունենալով նման արձագանքը, նրանց կհորդորեի անպայման ընթերցել նաեւ Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (Путешествие в Армению), Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզ» (Добро вам) եւ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» (Уроки Армении) հրաշալի ստեղծագործությունները։

Ի դեպ, վերջինս Հրանտ Մաթեւոսյանի ամենամտերիմ բարեկամներից մեկն էր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930