Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Տյանցզին քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները։ Զրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի նստավայրում՝ «Ritz-Carlton» հյուրանոցում:
ՇՀԿ+ գագաթնաժողովի միջոցառումների ավարտից հետո Պուտինը և նրա հյուրը տեղափոխվել են հյուրանոց։
Մոսկվան և Թեհրանը մշտապես երկխոսության մեջ են կարևոր միջազգային թեմաների շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք մշտական կապի մեջ ենք միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների շուրջ, ներառյալ՝ իրանական միջուկային ծրագրի իրավիճակը», նշել է ՌԴ նախագահ Պուտինը:
Կարդացեք նաև
Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ անձամբ է վերահսկողություն ստանձնել Մոսկվայի հետ համագործակցության ընդլայնման և բոլոր պայմանավորվածությունների կատարման ճանապարհին առկա բոլոր խոչընդոտների վերացման համար։