Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարել Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերին, ՀՀ-ԵՄ գործընկերությանը

Սեպտեմբեր 01,2025 23:30

Սեպտեմբերի 1-ին ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը:

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Պետրա Բայրին Հայաստանին վերաբերող հարցերում ցուցաբերած շարունակական համագործակցության համար:

 

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930