Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. «Տեսնելով Ռուսաստանի նախադեպը՝ ԱՄՆ-ն շատ լավ դիրքավորվել է՝ բացահայտ ցույց տալով իր ուղղակի վկա կամ միջնորդ լինելը երկու կողմերի միջև, բայց ոչ ավելին». «Փաստ»

Սեպտեմբեր 02,2025 08:24

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը: Այդ օրը նշվում է որպես Արցախի անկախության օր։ Երկրորդ տարին անընդմեջ անկախության օրն Արցախում նշելն անհնարին է դարձել՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայերի՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանման հետևանքով։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք ոչ միայն օրվա խորհրդի, այլ նաև վերարժևորման ճանապարհի մասին նոր իրականության համատեքստում։

Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ տիկին Հակոբյանն ասում է, թե կինոդիտումը, որը մեզ համար կազմակերպել էին իշխանությունները, որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ «Մեզանից յուրաքանչյուրը երազում է, ցանկանում է այդ արժանապատիվ խաղաղությունը, բայց եթե սթափ ուղեղով ենք հետևում գործընթացներին, ապա ակնհայտ է, որ իրենց նախաստորագրած փաստաթղթում կամ կազմվելիք «Խաղաղության պայմանագրում» որևէ հստակեցված դրույթի չենք հանդիպում։

Օրինակ՝ շատերիս մոտ է հարց առաջանում, թե խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար ո՞ր սահմանների ներսում է լինելու։ Իրենք պատճառաբանում են, որ նման դրույթներ չեն ներառվել փաստաթղթում։ Այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ դրանք լինելու են կամ արդեն իսկ կան բանավոր պայմանավորվածությունների արդյունքում։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունն իրեն լեգիտիմ իրավունք վերապահեց իր հանձնողական, պարտվողական քաղաքականության մեջ մեղադրել Ռուսաստանին՝ համարելով նրան որպես կողմ, նույնը տեղի է ունենալու ԱՄՆ-ի հետ։ Թուրքիայի կողմից այս օրերին անդադար հնչում է հատկապես «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Այս պարագայում մեղավորը լինելու է ԱՄՆ-ն։ Ի դեպ, տեսնելով Ռուսաստանի նախադեպը՝ ԱՄՆ-ն շատ լավ դիրքավորվել է՝ բացահայտ ցույց տալով իր ուղղակի վկա կամ միջնորդ լինելը երկու կողմերի միջև, բայց ոչ ավելին։ Իսկ ինչպե՞ս է սա ներկայացվում մեր հասարակությանը։ Ցավոք, հասարակությունը հակված է վերցնել մեղրածոր այդ բացատրությունները, և ի վերջո, հատկապես մեր նման կեղեքումների մեջ հայտնված հասարակությունը անպայման ուզում է լավը տեսնել ու լավը վերցնել, ուզում է շատ արագ ընկալել այդ խաղաղությունը, ինչպես, օրինակ՝ Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Բայց, ցավոք, այդպես չէ, նախադեպը կա, և դա Արցախն է։ Դա խաղաղությունը չէր, այլ խաղաղության իմիտացիան էր, որը ստեղծել էին այս իշխանությունները»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930