Ազգային ժողովի հայտնի Ոսկեզօծ դահլիճը այլեւս ոսկեզօծ չէ. այն պարզապես նորաձեւ եւ մոդեռն վերանորոգմամբ մի սովորական դահլիճ է՝ զրկված անցյալի պատմությունից եւ դիզայնից:
Ամառային արձակուրդներին Ազգային ժողովը դարձել էր մեծ շինհրապարակ. վերանորոգվում էին Ոսկեզօծ դահլիճը, Փոքր դահլիճը եւ Փոքր դահլիճին կից նախասրահը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ գնումներն ու արձանագրել է, որ այս դահլիճների վերանորոգման համար վճարվել է շուրջ 50 մլն 988 հազար դրամ՝ գրեթե 133 հազար ԱՄՆ դոլար։
Պայմանագիրը կնքվել է «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ այս տարվա հուլիսի 1-ին։
Այս դահլիճների կահավորման համար Ազգային ժողովը եւս մեկ պայմանագիր է կնքել «Արտաշես Պետրոսյան» Ա/Ձ-ի հետ։
Կարդացեք նաև
Թվում է, թե ոչինչ չկա, սովորական գնում է, սակայն տարիների պատմություն ունեցող Ոսկեզօծ դահլիճը, որը սլավոնական, նապոլեոնյան ռոկոկո-բարոկո ոճի վերանորոգում էր հիշեցնում, այլեւս չի առանձնանա իր ինքնատիպությամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։