Լրահոս
Օրվա լրահոսը

Սա եւս դիվանագիտական ձախողում է, մենք քայլեր ենք անում, որոնք ուղղված են մեր ռազմավարական ու պոտենցիալ դաշնակիցների դեմ. Արմեն Մանվելյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 02,2025 10:19

Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է. «Այն, որ մեր արտաքին քաղաքականությունը լիովին ձախողված է, վկայում է հենց թեկուզ այն, որ սրանք օրենք են ընդունում այն մասին, որ մենք գնում ենք դեպի ԵՄ, բայց միաժամանակ հայտ են ներկայացնում ՇՀԿ անդամակցության մասին՝ երկու իրար հակասող եւ նույնիսկ հակընդդեմ կառույցներ, որոնք տարբեր աշխարհաքաղաքական արժեքներ են դավանում: Սա արտաքին քաղաքականության սնանկության մասին է խոսում»:

Իսկ Հայաստանի թշնամի երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման մասին խոսելիս վերլուծաբանը հիշեցնում է օկուպացված Քարվաճառում բառացիորեն երկու օր առաջ Ալիեւի ելույթը. «Ալիեւն այդ ելույթում հայ ժողովրդին կոչել էր թշնամի: Սա է ճշմարտությունը, մնացածը դիվանագիտական խեղկատակություն է, որի մաս են կազմում օրվա ռեժիմը եւ նրա պարագլուխները՝ ընդամենը իրենց, այսպես կոչված, խաղաղության պրոպագանդան ներհայաստանյան կյանքում շարունակելու համար»:

Մյուս հանգամանքը, որ կարեւորում է մեր զրուցակիցը, այս օրերին Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: «Սա եւս դիվանագիտական ձախողում է, մենք քայլեր ենք անում, որոնք ուղղված են մեր ռազմավարական ու պոտենցիալ դաշնակիցների դեմ: Ժամանակին հարաբերություններ հաստատեցին Իսրայելի հետ, որն ամբողջովին ձախողեցին, իսկ Իսրայելը 44-օրյա պատերազմի ժամանակ ֆինանսավորում եւ աջակցում էր Ադրբեջանին, ապա հարաբերությունները վերականգնեցին Հունգարիայի հետ, որը խոչընդոտեց ԵՄ օգնությանը Հայաստանին, ու այդ օգնությունն այդպես էլ տեղ չհասավ: Հիմա դիվանագիտական հարաբերություններ են հաստատում Պակիստանի հետ, որը Հնդկաստանի թշնամի պետությունն է, եւ բառացիորեն մի քանի ամիս առաջ ռազմական գործողությունների մեջ էին այս երկրները: Այսինքն՝ բավական չէ, որ սրանք Ռուսաստանի ու Իրանի հետ են խնդիրներ ստեղծել, հիմա էլ դրան ավելացել է նաեւ Հնդկաստանը: Եվ հասկանալի է, որ Իսրայելի ու Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը բխում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի շահերից»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930