ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին «Հրապարակը» հարցրեց` ինչպիսի՞ տարիներ հաջորդեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Արդյո՞ք դրանք պատերազմի վտանգով էին հղի: Նիկոլ Փաշինյանն էլ այսօր, ըստ էության, նույն բանն է ասում`սպառնում է, որ եթե ինքը գնա, պատերազմ կսկսվի:
Սամվել Նիկոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Աշխարհում գործում է հետեւյալ սկզբունքը. խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի: Առաջին նախագահը գտնում էր, որ գալիս է պատերազմի կուսակցությունը, ուժը, սակայն պատերազմին պատրաստ լինելն է բերում խաղաղության: 1994-2020 թվականներին խաղաղություն էր, ինչո՞ւ, որովհետեւ ռազմաքաղաքական հավասարակշռություն էր՝ Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք: Հնարավոր է եղել այս տարբերակով պահպանել ռազմաքաղաքական հավասարակշռություն, ինչը խախտվեց 2018 թվականին, եւ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Խաղաղության մասին խոսելով չի լինում խաղաղություն պահպանել: Խաղաղությունը խնդրելով չէ, ցանկանալով չէ, այն պարտադրելով է: Մեր բոլոր իշխանություններն այդ խաղաղությունը պարտադրել են: Իմիջիայլոց, ինչ վերաբերում է առաջին նախագահին, ապա մեր բոլոր ձեռքբերումները եղել են նրա իշխանության տարիներին, նա շատ լավ գիտեր ինչպես հաղթանակներ ձեռք բերել եւ ինչպես խաղաղություն հաստատել»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: