Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա իշխանությունները հակառակի մասին են փորձում պնդել՝ այս անգամ ձգտելով ապացուցել, որ վերաարտահանման գործոնը նույնիսկ վտանգավոր էր տնտեսության համար. «Փաստ»

Սեպտեմբեր 02,2025 10:58

Ընդհանուր առմամբ, եթե խորքային առումով ենք գնահատում իրավիճակը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսության ակտիվության շարժիչ ուժերը ներկայում հիմնականում ներքին են, մինչդեռ արտահանման վրա հիմնված ճյուղերը, որոնք պետք է ապահովեին կայուն և երկարաժամկետ աճ, շարունակում են մնալ անկման դաշտում։

Արդյունաբերության դերը տնտեսական ակտիվության մեջ զգալիորեն նվազել է։ Այս ճյուղի նպաստումը տնտեսական աճին արդեն իսկ բացասական է՝ կազմելով մոտ -2,1 տոկոսային կետ։ Արդյունաբերության ընդհանուր արտադրանքի թողարկումն ընկել է շուրջ 12,1 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը բավականին մտահոգիչ է։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության կրճատմամբ, որը երկար ժամանակ համարվել է տնտեսության այն հատվածներից մեկը, որը կարող էր ապահովել ավելացված արժեք և արտահանման ծավալների աճ։

Սակայն, եթե նախկինում ոսկու վերաարտահանումը և դրա շուրջ ձևավորված օրակարգը թույլ էր տալիս ապահովել տնտեսական աճի որոշակի ցուցանիշներ, ապա ներկայում այդ գործոնի չեզոքացումն արդեն ջրի երես է հանում իրական պատկերը։ Արդյունքում պարզվում է, որ ոսկու վերաարտահանումից ստացված արդյունքը ոչ միայն ժամանակավոր էր, այլև տնտեսական բազայի ամրապնդման առումով գրեթե զրոյական նշանակություն ուներ։ Բայց նախորդ տարիներին այն ստեղծել էր կեղծ աճի պատրանք՝ գովերգվելով իշխանությունների կողմից որպես վերամշակման և ավելացված արժեքի ստեղծման մոդել, թե իբր այն ոչ թե ոսկու պարզ վերաարտահանում է, այլ իրականում հումքը ներմուծվում է ՀՀ, անցնում վերամշակում և հետո միայն որպես պատրաստի արտադրանք արտահանվում՝ զգալիորեն նպաստելով տնտեսական ակտիվության աճին։ Իսկ ներկայում իշխանությունները հակառակի մասին են փորձում պնդել՝ այս անգամ ձգտելով ապացուցել, որ վերաարտահանման գործոնը նույնիսկ վտանգավոր էր տնտեսության համար, քանի որ ստեղծում էր կախվածություն մի գործընթացից, որն ամբողջությամբ պայմանավորված էր արտաքին շուկաների կոնյուկտուրայով։

Ու պատահական չէ, որ ոսկու վերաարտահանման էյֆորիայի ներքո արդյունաբերության ճյուղերն անտեսվել են։ Օրինակ՝ այսպիսի պայմաններում մշակող արդյունաբերության տարբեր ուղղություններ հայտնվել են ծանր վիճակում։ Անկում են գրանցել նաև այնպիսի կարևոր ենթաոլորտներ, ինչպիսիք են խմիչքների արտադրությունը, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը և հագուստի արտադրությունը։ Սա վկայում է ոչ միայն ներդրումային միջավայրի խնդիրների, այլ նաև ներքին շուկայի սահմանափակ հնարավորությունների մասին։

Բացի արդյունաբերությունից, լուրջ խնդիրներ կան արտաքին առևտրի ոլորտում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930