Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այժմ վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 02,2025 12:04

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը:

Նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին, արժանապատվություն ունեին, պետության ու ժողովրդի շահերին տեր կանգնող էին, արյամբ ազատագրված հողի, հայրենիքի նկատմամբ թասիբ ու պատասխանատվություն ունեին:

ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ոչ մի կերպ չի կարելի համեմատել ներկայիս անարգված, նսեմացած ու ծնկի բերված Հայաստանի հետ:

Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930