Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ամառային զորակոչի ընթացքում ստացել է 123 բողոք

Սեպտեմբեր 02,2025 12:08

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից, նրանց հարազատներից ու փաստաբաններից ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք:

ℹ️ 41 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 12-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 70 քաղաքացու հարցի լուծման առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը տրամադրել է խորհրդատվություն։

➡️ 2025 թվականի ամառային զորակոչին ևս բողոքների մեծ մասը վերաբերել են բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին ու դրանց բողոքարկումներին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն: Բացի այդ, քաղաքացիները Պաշտպանին դիմել են նաև կրթության, գիտության, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու հիմքով զորակոչից տարկետում ստանալու, այլընտրանքային ծառայություն անցնելու, բժշկական փաստաթղթերը ստանալու և այլ հարցերով:

▪️ Բողոքներն ուսումնասիրվել և քննարկվել են հնարավորին արագ ու սեղմ ժամկետում, որից հետո պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:

▪️ Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել զինկոմիսարիատների, ՊՆ, ԿԳՄՍՆ, իրավասու ստորաբաժանումների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:

▪️ Զորակոչիկների փորձաքննություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններին առնչվող և այլ հարցերով պարբերաբար քննարկումներ են եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ:

💡 Կարևոր է նշել, որ զորակոչին առնչվող հարցերով շարունակ աճում է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ առկա են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ համակարգային բնույթ ունեցող, որոնց ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը և հնարավորին սեղմ ժամկետում լուծման մեխանիզմների ներդնումը կարող են նպաստել զորակոչի գործընթացում մարդու իրավունքների պատշաճ երաշխավորմանը:

➡️ Նշվածի կապակցությամբ Պաշտպանը իրավասու պետական մարմիններին ներկայացրել է կոնկրետ առաջարկներ, հարցին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև տարեկան հաղորդմամբ:

Առավել մանրամասն տե´ս Պաշտանի 2024 թվականի տարեկան հաղորդումը՝ 📖 էջեր 77-99:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930