«Ասելիք շատ քիչ կա, պայքարելիք կա, պայքարելու կա, և այդ պայքարը ոչ մեկը ոչ արգելել, ոչ կանգնեցնել չի կարող․ դա մեր ԴՆԹ-ի մեջ է․ կապ չունի, թե մի խումբ մարգինալներ ինչպես են մտածում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Փաստմանը՝ այսօր արցախցիները հանրահավաք են նախաձեռնում, ի՞նչ կարող է դա տալ այն պարագայում, երբ գերտերությունները շարժվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Կասկած անգամ չունեմ, որ չէր կարող այնպես լինել, որ սեպտեմբերի 2-ին հայ ժողովուրդը չհիշեցներ աշխարհին, նաև այսօրվա կառավարիչներին, թե ինչին է հավատում, ինչ է մտածում ու ինչ երազանքներով է ապրում։ Հեքիաթներ չեմ ասի, ոչ այս հանրահավաքի արդյունքում հենց վաղը ինչ-որ բան կփոխվի, բայց մի խոսք էլ կա՝ միայն պայքարողին են օգնում․ ով նստած սպասում է իր բախտին, կամ համակերպվում, ընդունում ցանկացած պարտության որոշում, լավ ապագա ունենալ չի կարող»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ