Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ մարդու անունն եկեք այստեղ չտանք»․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին՝ Եռաբլուրում

Սեպտեմբեր 02,2025 13:25

«Էդ մարդու անունն եկեք այստեղ չտանք»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում լրագրողներին, որոնք Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ կապված հարցեր էին տալիս, հորդորեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ ի՞նչ ուղերձ ունի Արցախի Հանրապետության հռչակման օրը, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Այսօր ՀՀ երրորդ նախագահը, կուսակցության ղեկավարը մանրամասն, քաղաքական, հուզական, մարդկային ուղերձ տվել է։ Ընդամենը մեկ բան եմ ուզում շեշտել՝ երեկ Մինսկի խմբի լուծարման մասին լուր գնաց։ Հայկական մամուլում մի կարևոր դրվագ անուշադրության մատնվեց։ Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել էր, որ այդ խմբի լուծարմամբ ի չիք են դառնում այդ խմբի շրջանակներում ընդունված փաստաթղթերը։ Դա վկայում է այն մասին, որ այդ խմբի գործունեությունը ներառում էր հայկական շահ, և հայկական շահերն արտացոլվում էին բոլոր բանակցությունների և բանակցողների ժամանակ, բացի այն մարդու, ում անունը տվեցիք»։

Ալիևի հայտարարությունների հետ կապված՝ լրագրողների հարցերին ի պատասխան էլ Արմեն Աշոտյանն ասաց․ «Ալիևի անունն էլ եկեք այստեղ չտանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930