«Ուզում եմ՝ բոլորս մտածենք, չի կարելի և իրավունք չունենք կոտրված, ջարդված, սգալով՝ ուղղակի գոյություն քարշ տալ։ Սա ամենածանր փուլն է, որտեղ պետք է կամք, ուժ և հատկապես սրբավայրում լինելով՝ գիտակցում, որ մենք պարտք ենք մեր նահատակներին և պարտք ենք մեր ապագա սերունդներին հայրենիք վերադարձնելու»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա փաստեց՝ շատ մայրեր հնարավորություն չունեին այցելելու իրենց ամուսինների, որդիների, նախնյաց շիրիմներին․ «Այս կոթողը հնարավորություն կտա շատ կոտրված սրտերի, Արցախի հետ հանդիպելու ցանկություն ունեցողներին այցելել հուշակոթող, հիշել այն մարդկանց, հերոսներին, մեր նախնիներին, ում շիրիմներն այսօր մնացել են Արցախում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ