Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնուն եւ որդուն պատերազմում կորցրած կնոջ արձագանքը՝ Ալիեւի եւ նրա կնոջ հետ ժպտադեմ լուսանկարներին

Սեպտեմբեր 02,2025 15:15

«Սխալ եմ համարում, որ վարչապետն այդպես է ասում։ Ո՞նց կարելի է Արցախի էջը փակել»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի մայրը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի էջը փակելով կարող են հասնել խաղաղության։

Լրագրողների հետ զրույցում զոհվածի մայրն ասաց, որ իր ամուսնուն 1994-ին է կորցրել, 2023-ին էլ 35 տարեկանում որդուն է կորցրել։ Որդու շիրիմը հաջողվել է տեղափոխել Հայաստան։

Լրագրողների դիտարկմանը՝ 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհ ունեցանք, բայց վարչապետի տիկինը Ալիևի և Էրդողանի տիկինների հետ ուրախ լուսանկարվում է, զոհվածի մայրն ասաց․ «Ես իրենց թուրք եմ համարում, թող գան, ինձ բռնեն, տանեն։ Երեք անձ եմ կորցրել, ի՞նչ եմ անում ես, ստեղ ապրել էլ չեմ ուզում։ Որբ պահել եմ իմ երեխաներին, հիմա էլ որդուս երեխաներին պետք է որբ մեծացնեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930