«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, իհարկե, շատ վատ լուր է, և սա կարելի է որակել որպես բազմակողմ խաղաղարար դիվանագիտության ձախողում և ճգնաժամ»,-փաստմանը՝ Մինսկի խումբը կյանքի չի կոչվել ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկով, ինչպե՞ս կարելի է, որ նրանց առաջարկով լուծարվի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Ըստ նրա՝ հարցն այն չէ, թե ում նախաձեռնությամբ կամ ինչպես եղավ, որ Մինսկի գործընթացը սկսվում է լուծարվել․ «Համանախագահ երկրները և կազմակերպությունն ինքնին ձախողեցին, քանի որ իրենց միջնորդությունը չկանխեց պատերազմը, էթնիկ զտումը, հայաթափումը, ռազմական հանցագործությունները և ցեղասպանական գործողությունները։ Մյուս կողմից պետք է ընդունենք, որ տևական ժամանակ համանախագահների ձևաչափը չէր աշխատում ներքին հակադրության պատճառով։ Երեկվա որոշումը նշանակում է, որ կազմակերպությունն իր վրայից վայր է դնում խաղաղության և խաղաղ կարգավորման մանդատը՝ հատկապես Արցախի կարգավիճակի շուրջ, բայց կազմակերպությունն ինքնին չի հրաժարվում միջազգային տարբեր հակամարտություններից՝ այդ թվում Արցախի չլուծված հակամարտության հարցը հետագայում քննարկման համար։ Այդտեղ ՀՀ դերակատարությունը, բնականաբար, շատ կարևոր է լինելու․ հուսամ՝ ապագայում այդ դիրքորոշումը կփոխվի։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ