Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իրավունքները մնում են անբեկանելի արժեք. Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյան

Սեպտեմբեր 02,2025 16:12

«Վերջին տարիները մեզ կանգնեցրել են նոր փորձությունների առաջ։ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան 2020-ին և 2023-ին նպատակ ուներ ոչ միայն զավթել տարածքներ, այլ վերացնել Արցախի ժողովրդի՝ ազատ ապրելու իրավունքը։ Բայց Արցախը չի կարող ընկրկել, Արցախը պարտավոր է շարունակել պայքարը՝ մնալով՝ որպես արդարության, ազատության ինքնորոշման համար պայքարի խորհրդանիշ»,-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։

Նա փաստեց՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի ժողովրդի ինքնորոշման, Արցախի իրավունքները մնում են անբեկանելի արժեք. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, ԵԽԽՎ-ում, ինչպես նաև տարբեր միջազգային համաժողովներում, ակադեմիական շրջանակներում մեր հարցը բարձրացվում է՝ որպես արդարամտության, մարդու իրավունքների, տարածաշրջանային կայունության փորձաքար։ Այս հարթակներում մեր ձայնը պետք է հստակ փաստարկված ու հետևողականորեն բարձրացված լինի՝ ներկայացվելով ոչ միայն մեր ցավը, այլև մեր իրավունքները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930