Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկսդագի միջև ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները

Սեպտեմբեր 02,2025 17:24

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետություն է ժամանել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը), որի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է: Պատվիրակության կազմում է նաեւ ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը:

Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է:

Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Այցի ընթացքում կողմերը քննարկումներ են ունեցել «Էթիկայի կանոնագիրք» (Code of Conduct), «Բացություն եւ թափանցիկություն» (Openness and Transparency), «Մեծամասնության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունները» (Relations between Majority and Opposition) թեմաներով:

«Էթիկայի կանոնագիրք» թեմայով որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Խորհրդարանականները հանդիպում են ունեցել ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ:

Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930