Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամո՜թ, ինչպե՞ս ես քնելու գիշերը»․ դատարանը մեկ ամսով երկարացրեց Միքայել Սրբազանի կալանքը

Սեպտեմբեր 02,2025 19:10

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը,  քիչ առաջ  բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը ու մեկ ամսով երկարացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման ժամկետը։

Մասնակիցները հեռացան «Ամո՜թ, ամո՜թ», «Ինչպես ես քնելու գիշերը, որ արդարությունը էսպես ոտնահարում ես» վանկարկումներով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին։

Իսկ մինչ այդ Միքայել Սրբազանը, դիմելով դատարանին, ասաց․ « Դուք սեփական մեղադրանք չունեք, դուք պատվեր եք կատարում, դադարեք այդ պատվերը կատարել, դժվա՞ր է»։ Նա միաժամանակ  հայտարարեց, որ երբեք որևիցե բան չի խնդրում, որևէ մեկը թող այդ հույսը չփայփայի։

Սրբազանի պաշտպանները դատավորին նաև հիշեցրեցին, որ նույն մեղադրանքով մի քանի օր առաջ Ռուբեն Հակոբյանին ազատեցին կալանքից, փոխեցին խափանման միջոցը։

Դատարանին նաև առաջարկեցին սահմանափակել Միքայել Սրբազանի շփումը լրատվամիջոցների հետ, եթե վախենում են նրա ազատ խոսքից։ Սակայն դատարանն անդրդվելի էր։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930