Լրահոս
Օրվա լրահոսը

Այնքան անկախ է, որ պետության սահմանների մի մասում անգամ մեր քաղաքացիները չեն կարող մուտք գործել առանց ադրբեջանական կողմի «հսկողության». «ՉԻ»

Սեպտեմբեր 03,2025 09:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար: Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար»:

«ՉԻ». Հայկական ռադիոյին հարցնում են՝ ո՞րն է աշխարհի ամենաանկախ երկիրը: Պատասխան՝ Մոնղոլիան, որովհետև նրանից ոչինչ կախված չէ:

Փաշինյանի, ընդգծում ենք՝ Փաշինյանի, ոչ թե քաղաքացիների շնորհիվ, Հայաստանը դարձել է մի երկիր, որից ոչինչ կախված չէ: Ինքն անկախությունն այդպես է պատկերացնում:

Պատերազմը տանուլ է տալիս, իրենից ոչինչ կախված չէ: Արցախը կորցնում է, իրենից ոչինչ կախված չէ:

Այնքան անկախ է, որ պետության սահմանների մի մասում անգամ մեր քաղաքացիները չեն կարող մուտք գործել առանց ադրբեջանական կողմի «հսկողության»: Իր «շնորհիվ» գոյություն ունեցող պետությունը ունի տարածքներ, որտեղ իր քաղաքացիները վախով են ապրում, իր բանակը չի կարող լիարժեք տեղակայվել, իսկ անվտանգությունը պայմանավորված է այլ պետությունների խաղաղապահ կամ «սահմանապահ» ուժերի ներկայությամբ։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930