Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն գլուխ չեմ հանում՝ ով ա ում խաբում, գուցե բոլորով մեզ են խաբում. Ալեքսանդր Սիրունյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2025 10:37

Եթե առաջներում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էին հայտարարություններ տարածում այն մասին, թե «թալանից» քանի միլիոն կամ միլիարդ են վերադարձրել պետությանը, ապա այժմ այդ գործին է լծվել նաեւ ներքին գործերի նախարարությունը` Արփինե Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կապ ունի ներքին գործերի նախարարությունը նման հարցերի հետ: Ինչո՞ւ է նախարար Սարգսյանը որոշել Աննա Վարդապետյանի հետ «թալանը» պետություն վերադարձնելու կեղծ օրակարգի շուրջ մրցել: Սիրունյանն ասաց. «Ձեր հարցին պատասխանեմ մաքսիմալ հակիրճ. ներքին գործերի նախարարը ոչ մի կապ չունի այդ հարցերի հետ, իրեն պետք է հարցնել, թե ինչու է նման հարցերի մեջ խառնվում: Առհասարակ, նման բոլոր հայտարարություններ անողները սուտ են խոսում, խի մենակ ինքը չի՞ հո: Առողջապահության նախարարն էլ է խոսում ինչ-որ բաներ վերականգնելու մասին, գլխավոր դատախազն էլ, սաղ բան վերականգնող ու փող հետ բերող են դառել, բայց յոթ տարվա մեջ մի կոպեկ փող չի մտել բյուջե: Կոպեկ չեն կարողացել ստանալ: Ես չեմ հասկանում, թե ով ա ում խաբում, թե բոլորով իրար են խաբում, թե Նիկոլին են խաբում` ես չեմ հասկանում, բայց որ խաբում են՝ հաստատ: Ասում են` 600 միլիոնանոց հողամաս ենք հետ բերել: Առը հա, թե նման բան կա` սուտ են խոսում: Էդ հողամասն այսօր հազիվ արժենա այդքան, բայց 30 տարի առաջ մաքսիմում 3 միլիոն դրամ արժենար:

Ես արդեն գլուխ չեմ հանում՝ սրանցից ով ա ում խաբում, գուցե բոլորով մեզ են խաբում»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930