Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում մզկիթի մոտ համբուրվելու համար ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են. նրանց մինչև 1 տարվա ազատազրկման մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 03,2025 14:06

Ermenihaber. Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում անպատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար երկու ռուս զբոսաշրջիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զբոսաշրջիկները մեղադրվում են մզկիթի ավանդույթները և սովորույթները խախտելու մեջ։

Թուրքական մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք մզկիթի մուտքի մոտ գրկախառվում ու համբուրվում են։

Դեպքի առնչությամբ «հանրության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» համար՝ ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են ու նրանց մեղադրանք է առաջադրվել մինչև 1 տարվա ազատազրկման։

Նրանք նշել են, որ տեղյակ չեն եղել, որ դա համարվում է հանցագործություն և զղջում են դրա համար։

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930