Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակելու ծրագիր, որի հաջողման դեպքում Վաղարշապատում հաստատված մեր հայրենակիցների բնակարանային խնդիրները լուծելու հնարավորություն կստեղծվի. Լիաննա Պետրոսյան

Սեպտեմբեր 03,2025 14:54

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր տեղի է ունեցել հանդիպում Վաղարշապատի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ։

Հանդիպմանը քննարկել ենք Վաղարշապատ համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրները։

Քննարկված հարցերում առանցքային են բնակապահովման ծրագրի իրականացման խնդիրները, հատկապես՝ փոքր կազմով ընտանիքների՝ ծրագրից օգտվելու հնարավորությունները։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կարճ ժամանակահատվածում, օգտագործելով Կառավարության, ՏԻՄ-ի, մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներուժը, մշակել ծրագիր, որի հաջողման դեպքում
էական հնարավորություն կստեղծվի՝ լուծել Վաղարշապատ համայնքում հաստատված մեր հայրենակիցների բնակարանային խնդիրները։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առաջիկայում լինելու է լայն հանդիպում տեղահանված մեր հայրենակիցների հետ՝ առարկայական քննարկելու բոլոր հարցերը, այդ թվում՝ բնակարանային, զբաղվածության և այլն։

Հանդիպման օրվա և ժամի մասին Վաղարշապատի համայնքապետարանը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930