Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանական խումբը ՄԻԵԴ կդիմի, եթե դատարանը չբավարարի ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը

Սեպտեմբեր 03,2025 15:04

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում Վճռաբեկ դատարան բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։

Վ. Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով,  եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան:

Ըստ փաստաբանի,  տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում, քանի որ Վարդան Հարությունյանի անհիմն կալանավորումից հետո  փորձ է արվում վերաբացել տարիներ առաջ փաստերի բացակայության հիման վրա փակված գործը։ Ավելին,  նախկին վարույթով քննվել և արդեն իսկ հերքվել է Վարդան Հարությունյանի և «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության հետ կապի առնչությունը։

«Այս տարիների ընթացքում տվյալ գործի հետ կապված որևէ նոր փաստ ի հայտ չի եկել։ Թե ինչու է գլխավոր դատախազը որոշել վերաբացել տվյալ գործը, առանց նոր ի հայտ եկած հանգամանքի, անհասկանալի է։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ նախորդ քննության ժամանակ որոշակի գործողություններ չեն իրականացվել։ Բայց սա ուղղակի աբսուրդ է։ Նման տրամաբանությամբ ցանկացած փակված գործ կարող է տարիներ հետո կամայականորեն վերաբացվել։ Այդ դեպքում ու՞ր են մնում պետության կողմից քաղաքացուն տրված երաշխիքները»,-  նշել է Անդրիկյանը։

Սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025թ. օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում: Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումները սկսվել են հայ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումների ժամանակ վերջինին հրապարակային աջակցելուց անմիջապես հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930