Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու գործերին ՀՀ կառավարության միջամտությունը նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է․ Ռոբերտ Ամստերդամ

Սեպտեմբեր 03,2025 15:41

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի գրառումը X-ում.

«Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է։ Պարոն Փաշինյանի անվստահ և հիստերիկ հայտարարությունը՝ «կառավարությունը ես եմ», ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արևմուտքի կողմից հաճախ գովաբանվող այս «ժողովրդավարության մասին»։

Գրառմանը կից Ռոբերտ Ամստերդամը տեսանյութ է հրապարակել, որում, խոսելով Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման, ՀԷՑ-ի բռնագրավման և միջազգային հրատապ արբիտրաժում Կառավարության կրած պարտության մասին, մասնավորապես, նշել է, որ վարչապետը շարունակում է պահանջել Կառավարությունում բոլոր այն պաշտոնյաների հրաժարականը, որոնք համաձայն չեն իր որոշումների հետ՝ ներառյալ կառավարությունում միջազգային իրավական հարցերով զբաղվող ամենաբարձրաստիճան պաշտոնյայինը։

Խոսելով նույն ասուլիսի ընթացքում եկեղեցու հասցեին հնչեցված հայտարարությունների մասին, Ռոբերտ Ամստերդամը նշել է․ «Հայաստանի կառավարության վարքագիծը և օրենքի գերակայությունից այսպիսի կտրուկ հեռացումը պետք է լուրջ մտահոգություն առաջացնեն բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր հավատում են ժողովրդավարությանը և պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքներին:

Նույն այդ ուշագրավ մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը բացահայտ ու անպատշաճ ձևով սպառնում է գլխավորել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին՝ Կաթողիկոսին փոխարինելու շարժումը։

Վարչապետի գործողությունները, որոնք ակնհայտորեն բխում են իր անձնական դրդապատճառներից, հանգեցրել են Կաթողիկոսի «անհամապատասխանության» վերաբերյալ մեղադրանքների։ Այդ մեղադրանքները լիովին դուրս են Հայաստանի Սահմանադրության ու վարչապետի իրավասությունների շրջանակից։

Առաքելական եկեղեցու կանոնների համաձայն՝ քաղաքական գործիչները չեն կարող միջամտել եպիսկոպոսների որոշումներին՝ հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացում։ Սա իսկապես խայտառակություն է։ Վարչապետը չի կարողանում գիտակցել, որ հավատքն ու պաշտամունքը իր իշխանության սահմաններից դուրս են։

Վարչապետը կարծես հավատացած է, որ քանի որ ինքը առաջնորդել է ժողովրդական հեղափոխությունը, իրավասու է փոխելու Հայաստանի կյանքի յուրաքանչյուր ոլորտ։

Ես միայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ոք, ով հետևում է վարչապետի պահվածքին՝ թե՛ իմ վստահորդի նկատմամբ, թե՛ եկեղեցու, պետք է խորապես մտահոգված լինի օրենքի գերակայության և Հայաստանի կառավարման ապագայով։

Եվ ես ուզում եմ շատ հստակ նշել (քանի որ մենք գիտենք, որ Հայաստանում որոշ պաշտոնյաներ շուտ են բռնկվում), որ մենք կոչ չենք անում իշխանափոխության, բացի սահմանադրական ճանապարհով նախատեսվածից:

Բայց այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը հաջորդ ընտրություններում պետք է լավ մտածի այն մարդու մանդատի վերականգնման մասին, ով կարծես, մոռացել է իր պարտականությունները թե՛ սահմանադրության, թե՛ Աստծո առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930