Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հայրենիքի կորուստ է, այլ ոչ թե պարզապես ունեցվածքի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները». Deutsche Welle-ի անդրադարձը

Սեպտեմբեր 03,2025 16:40

News.am. Deutsche Welle-ի թղթակիցն այցելել է սահմանազատված սահմանամերձ հատվածներ՝ հասկանալու համար, թե ինչպես են այս պայմանավորվածությունները և գործընթացն ինքնին ազդել տեղի բնակիչների կյանքի վրա։

2024 թվականին սահմանազատման արդյունքում մասամբ բաժանված Կիրանց գյուղում մարդիկ փորձում են հարմարվել նոր պայմաններին։ Ադրբեջանական կողմում հայտնված որոշ տների սեփականատերեր պետությունից փոխհատուցում են ստացել։ Հոգեբանական պաշտպանության համար պատ է կառուցվել Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհի երկայնքով։ Այս պատը գտնվում է տեղի դպրոցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, որը նախագծվել էր 2019 թվականին և շահագործման հանձնվել պատերազմից հետո։

Չնայած լարվածության նվազմանը, բնակիչները դժվարությունների են բախվում։ Արոտավայրերից և վարելահողերից օգտվելու սահմանափակումը հանգեցրել է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման․ գյուղում անասունների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Բացի տնտեսական խնդիրներից, տեղացիները նշում են ուժեղ հոգեբանական ճնշումը՝ Ադրբեջանի դրոշի տեսքի պատճառով, մի երկիր, որի հետ Հայաստանը երկու անգամ պատերազմել է։ Ինչպես նաև սահմանային պատից և փշալարերից, որոնք այժմ գտնվում են իրենց տներին շատ մոտ։ Բնակիչներից մեկը, իր հիասթափությունն արտահայտելով, DW-ի հետ զրույցում նշել է, որ «դա հայրենիքի կորուստ է, այլ ոչ թե պարզապես ունեցվածքի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները»։

Հայ-ադրբեջանական նոր սահմանի ճշգրտման գործընթացի մեկնարկից ավելի քան մեկ տարի անց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, սահմանագծի միայն չնչին մասն է սահմանազատվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ խոսքը մոտ 1000 կմ ընդհանուր երկարությամբ սահմանի 11,7 կմ-ի մասին է։

Դելիմիտացված սահմանի այն հատվածներում, որտեղ գործընթացն ավարտվել է, Հայաստանի իշխանությունների և տեղի որոշ բնակիչների հայտարարությունների համաձայն, լարվածության զգալի նվազում է նկատվում։ Այդ մասին է վկայում նաև սահմանի այդ հատվածների պահպանության ձևը, որն իրականացնում է ոչ թե բանակը, այլ սահմանապահ զորքերը։ Երկու կողմերից էլ նրանք ծառայություն են իրականացնում թեթև համազգեստով՝ առանց սաղավարտների և զրահաբաճկոնների։ Նույնիսկ փամփուշտներով պահեստատուփերը զենքերից առանձին են՝ զինծառայողների պայուսակներում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930