Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնուս կյանքը վտանգված է, շտապ բժիշկ է պետք. Վիգեն Էուլջեքջյանի կինը խնդրանքով դիմել է նաեւ Փաշինյանին. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 03,2025 17:04

«Փաստինֆո». Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է այն մասին, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքջյանը պատմեց, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը։

«Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, նպատակս մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա»։

Կինը պատմեց, որ վերջին անգամ կարողացել է տեսնել ամուսնուն ամիսներ առաջ՝ տեսակապի միջոցով, որի ժամանակ նա հիվանդ էր և նիհարած։ «Պատկերացրեք հիմա՝ հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչի՞ են սպասում։ Ես նաև չգիտեմ՝ իմ ահազանգերն անտեսվո՞ւմ են, թե՞ ոչ։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց ամուսինս խնամքի կարիք ունի։ Ես գրառում եմ անում, բայց արդյո՞ք որևէ մեկը ինչ-որ բան անում է։ Ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Դիմում եմ նրան որպես կին, որը կարիք ունի իր աջակցության։ Մենք կործանված ընտանիք ենք։ Ես խնդրում եմ նրան նայել բոլոր հուսահատ մայրերին։ Իմ խնդրանքը մեկն է բոլոր ղեկավարներից. խնդրում եմ օգնեք ինձ։ Շուտով կկորցնեմ մորս, չեմ ցանկանում ամուսնուս կորցնել։ Ինձ ամուսինս է պետք»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքջյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց, Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանցու՝ Մարալ Նաջարյանի հետ։ Նրանք Արցախ էին գնացել, որպեսզի Շուշիի հյուրանոցներից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Նրանք ձերբակալվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից և տեղափոխվել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ քաղաքացիական և ռազմական գերիների հետ։

Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել 2021 թվականի մարտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930