Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարող լուրջ ընդունել ընդդիմության այն հայտարարությունները, թե Խաղաղության պայմանագիրը աղետ է Հայաստանի համար, Հայաստանի վերջն է, որ Սյունիքից հրաժարվում ենք. Բորիս Նավասարդյան. «Ա1+»

Սեպտեմբեր 03,2025 18:55

Չեմ կարող լուրջ ընդունել ընդդիմության այն հայտարարությունները, թե Խաղաղության պայմանագիրը աղետ է Հայաստանի համար, Հայաստանի վերջն է, որ Սյունիքից հրաժարվում ենք։ Դրանք որևէ լուրջ հիմքեր չունեն, ընդդիմության կողմից որևէ լուրջ փաստարկներ չկան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Խաղաղության պայմանագրի և TRIPP-ի մասին ընդդիմության քննադատություններին։

Այնուամենայնիվ, վերլուծաբանը գտնում է, որ կան հիմքեր կասկածելու, թե անորոշությունները որոշակիացնելու գործընթացում մենք կարող ենք ունենալ լուծումներ, որոնք լավագույնը չեն լինի Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին, ապա վերլուծաբանը գտնում է, որ 2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկումները ծավալվելու են հենց ԱՄՆ-ում ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերի շուրջ։ Եվ եթե ընդդիմությունն այլ թեմա չգտնի, ապա գործող իշխանությունը հաղթելու է։ «Կա չհաղթելու միայն մեկ տարբերակ՝ եթե այդ ծրագրերը ձախողվեն»,- հավելեց Բորիս Նավասարդյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930