Առողջապահության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում` ուղեղային մահվան և օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման թեմայով:
Ներկայացվել են այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները. մասնավորապես 2024 թվականին ամբողջությամբ վերանայվել է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:
Փոփոխությունների արդյունքում սահմանվել են կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկը, ընդլայնվել են կենդանի դոնորների իրավունքները, ինչպես նաև պատրաստ են մահացած դոնորից եղջերաթաղանթ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբերն ու առկա են համապատասխան սարքավորումները:
Մասնագետների ներգրավմամբ քննարկվել է նաև ուղեղային մահվան ու օրենսդրական դաշտում դրա կանոնակարգման հարցը:
Կարդացեք նաև
ՀՀ Առողջապահության նախարարություն