Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարուխանյան. «Ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն, 2021 թվականին էլ ընտրել է մեզ հենց այս ապագայի համար». «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2025 10:12

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ

– Օգոստոսի 8-ից հետո բոլոր իշխանականներդ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում եք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այլեւս խաղաղություն է հաստատված, որ մենք բոլորովին ուրիշ Հայաստանում ենք ապրում, բայց վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից ընդամենը օրեր անց Ալիեւը չզսպեց իր ռազմատենչ հայտարարությունները, ի տարբերություն մեզ` իրենք զինվում են, մի քանի օր առաջ էլ Շանհայում Ալիեւի հետ շփումներից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւի բառապաշարը չի համապատասխանում վաշինգտոնյան համաձայնությունների խոսույթին։ Կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր բերած խաղաղությունը շատ կարճ տեւեց, եթե չասենք, որ ոչ մի խաղաղություն էլ թղթով չեն բերում։

– Ոչ, չենք կարող ասել, կարող ենք ասել՝ խաղաղությունը հիմա է, եւ այն երկար է տեւելու, որովհետեւ մենք խոսում ենք դե յուրե ստորագրված փաստաթղթի տրամաբանության մասին՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը նկատի ունեմ։ Թե հիմա Ալիեւն ինչ է ասել, իր ասածը չի մտնում այդ՝ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի տրամաբանության մեջ, որովհետեւ բառերը, որ ասվել են Ալիեւի կողմից, այդպիսի բառեր իրականում վաշինգտոնյան փաստաթղթի մեջ չկան։

– Ստացվում է, որ Ալիեւին պարտադրե՞լ են, որ նա ինչ-որ թուղթ ստորագրի, ու այդ պատճառով էլ հիմա այլ հայտարարություն է անում։

– Ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, որովհետեւ, գիտեք՝ ինչ միջավայրում է դա ստորագրվել, ամենայն հավանականությամբ, Ալիեւը նման արտահայտություններ ասում է իր ներքին լսարանի համար։

– Ես նշեցի, թե խոսքն ինչի մասին է, եւ առաջիկայում էլ կարծես որոշ տարածքներ պետք է տրվեն ըստ այդ փաստաթղթի։

– Սահմանազատումը կհասնի այդտեղ, կլինի եւ, հետեւաբար․․․ մենք տեսանք՝ Կիրանցում ինչ կատարվեց, կլինի այդ գործընթացը, եւ որ տարածքը ՀՀ սահմանն է, հստակ կընդգծվի, որ դա մեր տարածքն է, եթե առաջխաղացում կա, միանշանակ հետ կգնան, 29 743 ք/կմ տարածքը Հայաստանի Հանրապետությանն է եւ ՀՀ-ինն էլ լինելու է։

– Ժողովուրդը հաշտ չէ ձեր բերած խաղաղության հետ․ եթե անգամ ընդունենք, որ խաղաղություն է լինելու՝ հազարավոր մարդկանց կյանքի, Արցախի կորստյան գնո՞վ․․․

– Ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն, 2021 թվականին էլ ընտրել է մեզ հենց այս ապագայի համար, ասեմ ավելին՝ 2026 թվականին ժողովուրդն էլի ընտրելով ՔՊ-ին, կընտրի խաղաղությունը, գալիք խաղաղության դարաշրջանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930