Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքը հայտնաբերվելու տարածքից, իրենց դիտարկմամբ` մոտ 200 մետր հեռավորության վրա Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ունեցել է ռեստորանային համալիր, միակ կապը դա է. Միհրան Պողոսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2025 10:57

Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի` Աշոտ Երկաթի վրա քաղաքական իշխանությունը եկած օրվանից գործեր է կարում։ 2020-ից սկսած՝ նրան մեղադրում են մե՛կ ապօրինի զենք պահելու, մե՛կ իշխանությունը յուրացնելու փորձերի, սպանությունների նախապատրաստման եւ այլ հոդվածներով։ Բայց դրանց մեծ մասը կարճվել է, որովհետեւ ոչ մի հիմք չի եղել՝ հետապնդումը շարունակելու: Միակը, որը մինչ այժմ քննության մեջ է, ապօրինի զենք պահելու հոդվածով հարուցված գործն է, որը մեկնարկել է 2020 թվականին։ Մարդիկ ապշած են, որ պատերազմներում կռված հերոսին, այսօր վտանգված Սյունիքում ապրող ջոկատի հրամանատարին մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ:

Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել պայմանական ազատազրկումը եւ Աշոտ Մինասյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման քրեակատարողական հիմնարկում, ինչն անսպասելի է եղել բոլորի համար։ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը․ «Սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել։ Առաջին ատյանի դատարանը պատիժը պայմանականորեն չէր կիրառել, Վերաքննիչ դատարանը, մեր գնահատմամբ` անօրինական կերպով «չկիրառելը» վերացրել է, մեր բողոքն էլ մերժել է, քանի որ մենք գտնում էինք, որ պարոն Մինասյանը ենթակա էր արդարացման։ Պատիժը 2 տարի էր, որը վերաքննիչն անփոփոխ թողեց։ Դեռ չենք ստացել դատական ակտը, այն ստանալուց հետո պարտադիր բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»։

Անդրադառնալով «զենք-զինամթերք» պահելուն, առաջադրված մեղադրանքին ու Աշոտ Մինասյանի առնչությանն այդ զենքերին, Միհրան Պողոսյանն ասաց․ «Մենք որեւէ կապ չունենք այդ զենք-զինամթերքի հետ։

Զենքը հայտնաբերվել է «Հայանտառին» պատկանող տարածքից, իրենց դիտարկմամբ` մոտ 200 մետր հեռավորության վրա Մինասյանը մինչեւ 2016 թիվը ունեցել է ռեստորանային համալիր, միակ կապը դա է։

Հուսով եմ՝ մի օր Վերաքննիչ դատարանի դիմացի տարածքում թմրանյութ կգտնեն, ինչի համար պատասխանատվության կենթարկեն, օրինակի համար, Վերաքննիչ դատարանի որոշ դատավորների․ նույն սկզբունքն է»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930