Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին սպասարկող Toyota Camry–ն Volvo–ով փոխարինելու հարցին

Սեպտեմբեր 04,2025 11:54 Share

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի ցանկում, դրական եզրակացություն տրվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին սպասարկող Toyota Camry–ն Volvo–ով փոխարինելու հարցին։ Իր որոշմամբ՝ կառավարությունը թույլատրեց լուծել ԿԳՄՍՆ–ի եւ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի միջեւ ԱՊՊԱ ծառայությունների մատուցման պայմանագիրը, ԿԳՄՍ նախարարին սպասարկող Volvo EX40 BEV էլեկտրական նոր տրանսպորտային միջոցի համար ԱՊՊԱ ծառայություն ձեռք բերելը:

Որոշման մեջ նշվում է, որ նախարարին սպասարկող Toyota Camry 2.5 GAS մակնիշի 012 LL 55 պետհամարանիշներով տրանսպորտային միջոցը հանձնվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գույքի կառավարման պետական կոմիտեին, իսկ Volvo EX40 BEV /Battery Electric Vehicle/ տրանսպորտային միջոցն ամրացվել է նախարարությանը:

Հիշեցնենք, վերջերս նոր մեքենա էր գնվել նաեւ ՆԳ նախարարի համար՝ նախարարության կարիքների համար նախատեսված գումարից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930