Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն հաստատում է Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության լուրը, պնդում՝ փոշենման զանգվածը և զենքը եղել է ոչ թե Մկրտչյանի, այլ՝ ուղևորի մոտ. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 04,2025 12:22

«Փաստինֆո». ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է՝ ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի մասնակցությամբ միջադեպը, սակայն պնդում՝ փոշենման զանգվածը և զենքը եղել է ոչ թե Մկրտչյանի, այլ՝ ուղևորի մոտ։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։ Ըստ լուրերի՝ միջադեպը եղել է, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել են Մկրտչյանն ու ընկերը, վերջինս, տեսնելով ոստիկաններին, անմիջապես փախուստի է դիմել, իսկ պայուսակում հայտնաբերվել են թմրանյութ և զենք։ Մկրտչյանը բերման է ենթարկվել։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։

«Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ստացվում է, որ, ըստ ՆԳՆ-ի հայտնած տվյալների՝ զենքն ու փոշենման զանգվածը եղել են ոչ թե վարորդի (Մկրտչյանի), այլ՝ ուղևորի մոտ։

Նշենք, որ ՔԿ-ից էլ գրավոր հարցում են պահանջել։ Ըստ էության՝ չի բացառվում, որ պատկան մարմինները կփորձեն կոծկել ՔՊ-ականին առնչվող գործը՝ փորձելով սլաքներն ուղղել Մկրտչյանից այն կողմ։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930