Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, ՔՊ-ական Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ

Սեպտեմբեր 04,2025 12:09

ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում որոշում ընդունվեց Վահրամ Խաչատրյանին Արմավիրի մարզպետ նշանակելու մասին։

«Ինձ համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատել»,- ասաց Վահրամ Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին՝ իրեն վստահելու եւ պաշտոնի նշանակելու համար։

Հիշեցնենք, Վահրամ Խաչատրյանը Մեծամորի համայնքապետն էր։

Նա ՀՀԿ նախկին անդամ է։ ՀՀԿ-ին իր անդամությունը դադարեցնելու մասին հայտարարել էր 2018 թվականի իշխանափոխության օրերին։ ՀՀԿ-ն լքելուց հետո նա շատ արագ անդամագրվեց ՔՊ-ին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ։

«Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի ու Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում»,- ասաց Արեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, վերջինս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր էր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930