Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ 4 մերսման սրահներում ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող անձանց կողմից

Սեպտեմբեր 04,2025 12:14

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024-2025թթ. ընթացքում վերահսկողություն է իրականացվել 80 մերսման սրահներում։

Արդյունքում պարզվել է, որ.
4 դեպքում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձանց կողմից, որի արդյունքում ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու համար Տեսչական մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն կիրառվել են պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տրվել են կարգադրագրեր։

♦️ 3 դեպքում բուժական մերսում իրականացնող կազմակերպությունների կողմից խախտվել են լիցենզիայի պայմանները և պահանջները. այդ խախտումները վերացնելու համար Տեսչական մարմնի կողմից կազմակերպություններին տրվել են կարգադրագրեր։

♦️4 մերսման սրահում իրականացվել է բուժական մերսում՝ առանց լիազոր մարմնի կողմից բժշկական օգնության և սպասարկման «բուժական մերսում» տեսակի համար տրված լիցենզիայի, իսկ 6 դեպքում մատուցվել են ոչ բուժական մերսման ծառայություններ, սակայն վերջիններիս կողմից խախտվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ սահմանափակման ենթակա ծառայությունների տեղակայմանը ներկայացվող պահանջները։ Նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930