Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոցը կրելու պարտավորություն

Սեպտեմբեր 04,2025 14:33

Էլեկտրոնային միջոցները կրելու պարտականություն է սահմանվում բռնարարի համար: Նախորդ փոփոխությունների փաթեթով նախատեսվել են էլեկտրոնային հսկողության գործիքների կիրառման հնարավորությունները, սակայն պարտականությունը չէր սահմանվել:

«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Քրեական օրենսգրքով էլ սահմանվում է սանկցիա՝ այդ պարտականությունը չիրականացնելու համար: Օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մարտից:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» որոշման նախագծին: Ըստ այդմ՝ 2025 թ. յուրաքանչյուր ամիս հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողի կողմից նախատեսվող օրերին եւ բնակավայրերում նախատեսվում է իրականացնել մինչեւ 4 մարզային այց:

Հարցերը քննարկվել են հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930