Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին՝ կարեւորելով անհետ կորած զինծառայողների հարցը

Սեպտեմբեր 04,2025 14:54

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները նախ ունեցել են առանձնազրույց, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է լինել բարեկամ երկրում: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:

Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին: Այս համատեքստում Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն նշել է, որ Ղրղզստանը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ հավելելով, որ դրանք մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման տեսանկյունից: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարեւորելով անհետ կորած զինծառայողների հարցը:

Ալեն Սիմոնյանը Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ շրջել է նաեւ Ղրղզստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել այնտեղ գործարկված նորարարական տարբեր լուծումներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930