Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ փակեցինք Արցախի հարցը, բացեցինք Սյունիքի հարցը. «Հայաքվե»

Սեպտեմբեր 04,2025 16:35

«Խաղաղության պայմանագրի» ենթադրյալ ստորագրումը բնավ չի նշանակում, որ այն խաղաղություն կբերի:

Խաղաղությունը որևէ փաստաթղթով պայմանավորված չէ: Կարելի է փաստաթուղթ ստորագրել, 5 օր անց դրա կետերից մեկը չկատարել ու սկսել ռազմական գործողություններ, ինչպես եղավ, օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ: Չէ՞ որ դա էլ էր խաղաղություն խոստանում, բայց խաղաղություն չեղավ։

Ընդհակառակը, անընդհատ ռազմական գործողություններ էին, որոնք ավարտվեցին 2023 թվականի սեպտեմբերի վերջին` Արցախի բռնազավթումով և հայաթափմամբ:

Փաշինյանը փաստորեն ասում է, որ քանի կար Արցախի հարցը, խաղաղության հասնել հնարավոր չէր:

Ստացվում է՝ փակեցինք Արցախի հարցը, բացեցինք Սյունիքի հարցը։ Հետևաբար, խաղաղությունը պայմանավորված չէ Արցախի հարցով, դա կեղծիք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930