Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյան. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով ԵՄ անդամ երկրներից 21-ում գործում է քվոտայի համակարգ

Սեպտեմբեր 04,2025 17:54

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զբաղվածության մասին» օրենքում: Օրենսդական նախաձեռնության հեղինակն առաջարկել է 100 եւ ավելի աշխատող ունեցող պետական մարմինների եւ համայնքային հիմնարկների, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների համար, որոնց կանոնադրական կապիտալում պետության մասնակցությունը կազմում է 50 եւ ավելի տոկոս, սահմանել հաշմանդամոոթյուն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտա` 4 տոկոսի չափով:

Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ին հրավիրված նիստի ընթացքում:

Զարուհի Բաթոյանն առաջարկել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի զբաղեցված լինելու նվազագույն ժամկետը սահմանել 275 օրացուցային օր՝ գործող 183 օրացուցային օրվա փոխարեն:

Զարուհի Բաթոյանի խոսքով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով Եվրոպական միության անդամ երկրներից 21-ում գործում է քվոտայի համակարգ:

Պատգամավորն ընդգծել է նաեւ, որ գործատուները թափուր աշխատատեղերի համալրման ընթացքում առավելությունը հաշմանդամություն ունեցող անձանց տան հավասար պայմանների դեպքում, այլ ոչ թե միայն հաշմանդամություն ունենալուց ելնելով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, որ կան բազմաթիվ մասնավոր եւ պետական ընկերություններ, որոնք արդեն ունեն հաշնամդամություն ունեցող աշխատակիցներ: Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումն առաջարկի վերաբերյալ՝ Արսեն Թորոսյանը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնք ունեն լուծման կարիք եւ առաջարկել օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2027 թվականը:

Հեղինակն ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները՝ առաջին ընթերցումից հետո խմբագրելու պայմանով:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930