Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ թիմը 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում

Սեպտեմբեր 04,2025 18:11

ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների  Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում (EJOI):

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի աշակերտ Մամիկոն Համբարյանը (8-րդ դասարան), «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Մանուկյանը (9-րդ դասարան), Արեն Գրիգորյանը (9-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (7-րդ դասարան):

ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե (Հայկ Մանուկյան) և 2 բրոնզե (Մամիկոն Համբարյան և Արեն Գրիգորյան) մեդալների։  Թիմը ղեկավարել են ԵՊՀ դասխոս, Ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ասպիրանտ Համլետ Միքաելյանը։

Օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 աշակերտներ։

Հիշեցնենք, որ 2024 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադան անցկացվել էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 2 բրոնզե մեդալի։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930