Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. նրանք քննարկել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր ու ընթացիկ գործեր

Սեպտեմբեր 04,2025 18:55

Այսօր` սեպտեմբերի 4-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը»:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930