Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարը չգիտի, թե իր համար ծառայողական ինչ մեքենա են գնելու

Սեպտեմբեր 04,2025 21:12

«Մեքենայի գնման մասով որեւէ արտառոց բան չկա: Հերթական գնումն է նախարարության կողմից իրականացվել: Նախարարությունը գնում է թե տրանսպորտային միջոցներ տարբեր ծառայությունների համար, թե այլ գույք: Հստակ իրականացվել է կոնկրետ պրոցես, որի արդյունքում կարիքն առաջացել է եւ գնումն իրականացվել է:

Ես անգամ չգիտեմ, թե ինչ տրանսպորտային միջոց է գնվելու, որովհետեւ մրցույթ է հայտարարված եւ գնահարցումների փուլում ենք գտնվում: Ինչ մեքենա որ ՆԳՆ գլխավոր քարտուղարի հայտարարած մրցույթի արդյունքում կգնվի, դա կսպասարկի ՆԳ նախարարին»,-Արփինե Սարգսյանի պատասխանն է լրագրողներին՝ Փրկարարի օրվա առթիվ Ազատության հրապարակում հատուկ տակտիկական ուսումնավարժանքից հետ կայացած ճեպազրույցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930