Հարգելի՛ ԿԳՄՍ նախարարություն
Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան և Համահայկական Վերնախորհուրդ՝ Սենատը, որպես Հայաստանի գիտական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմամբ մտահոգված կառույցներ, իրենց խոր մտահոգությունն են հայտնում Սիսիանի «Զորաց քարեր» աստղադիտարանի հնարավոր քանդման վերաբերյալ։
«Զորաց քարեր» աստղադիտարանը», որ սխալմամբ ներկայացվում է որպես «Զորաց քարեր» բնակատեղի», իրականում հանդիսանում է հնագույն աստղադիտարան՝ կառուցված աստղագիտական դիտարկումների նպատակով։ Նրա կառուցվածքային առանձնահատկությունները, քարերի դիրքը և միջազգային գիտական հաստատումները վկայում են, որ այն ծառայել է որպես դիտակետ՝ երկնային մարմինների շարժը ուսումնասիրելու համար։
«Քարահունջ», «Քարենիշ», «Քարունջ», «Զորաց քարեր», «Զօրաց քարեր», «Դիք քարեր» «Ցից քարեր», «Խոսուն-դաս»-Ղոշուն դաշ», և նմանատիպ անվանումները ոչ միայն տեղանուններ են, այլև բնորոշիչ կոդեր, որոնք արտահայտում են տվյալ հնագույն կառույցի տեսակը, նպատակը և գործառույթը։
Այս բառերը, որպես կոդավորված ժառանգություն, վկայում են այն մասին, որ Քարահունջը և նմանատիպ կառույցները եղել են բարդ գիտական և մշակութային կենտրոններ, ոչ թե պարզապես բնակատեղիներ կամ քարե կուտակումներ։
«Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոցը պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։
Քարահունջի քարերը ոչ միայն հնագույն մեգալիթյան կառույցի մաս են, այլև ունեն գիտականորեն հաստատված աստղագիտական դիրքավորում, որը խաթարվում է ցանկացած տեղաշարժով։
Ահա մի քանի կարևոր փաստ՝ քարի տեղաշարժման արգելքի մասին
- Քարահունջը ճանաչվել է որպես պետության կողմից պահպանվող պատմամշակութային արգելոց։
- Քարերը տեղադրված են հատուկ աստղագիտական հաշվարկներով՝ դիտելու երկնային մարմինների շարժը, այդ թվում՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունը։
3․ Դրանցից շատերը ունեն անցքեր, որոնք ծառայել են որպես դիտման գործիքներ՝ հազարամյակներ շարունակ:
4․ Քարերը բազալտից են, զանգվածը հասնում է մինչև 10 տոննա, և ըստ պատմական տվյալների՝ նրանք չեն տեղաշարժվել հազարամյակներ, պահպանվել են իրենց բնօրինակ դիրքում
5․ Տեղաշարժը ոչ միայն խախտում է մշակութային ժառանգության ամբողջականությունը, այլ նաև ոչնչացնում է գիտական արժեքը, որը հնարավոր չէ վերականգնել։
Գիտական վկայություններ Քարահունջի նշանակության մասին
Քարահունջը ուսումնասիրվել է բազմաթիվ հայ և օտարերկրյա գիտնականների կողմից, որոնց թվում են՝ Պարիս Հերունի՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ռադիոֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտի առաջատար մասնագետ, ով ներկայացրել է Քարահունջի՝ որպես հնագույն աստղադիտարանի գիտական հիմնավորումը։
Ն.Գ. Բոչկարյով՝ Եվրասիական Աստղագիտական Միության նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, ով հաստատել է Հերունու վարկածը և գնահատել Քարահունջի տարիքը՝ 7000–8000 տարի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։