Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. «Դու քաղբանտարկյալ ես, բայց շատ շատերից՝ ազատ, ոչ մի պահ չթուլացած, չխեղճացած»

Սեպտեմբեր 05,2025 12:15

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ՖԲ գրառումը՝ գործընկերոջ՝ Արցախի ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Դավիթ Գալստյանի մասին

Երբ Հակարին անցանք, առաջին անգամ Դավիթի աչքերում արցունք տեսա․ մի պահ կյանքը կանգ առավ ու լռություն տիրեց։
Դավիթ ջան, դու ծնվել ես քո հայրենիքի համար։ Առանց քո ներկայության Արցախը չկա, առանց Արցախի՝ դու չես ապրում։
Շնորհավոր ծնունդդ, ընկերս։ Դու պիտի վերադառնաս, որ Արցախն ապրի։

Դու քաղբանտարկյալ ես, բայց շատ շատերից՝ ազատ, ոչ մի պահ չթուլացած, չխեղճացած։ Քեզ ապօրինի կերպով պահում են այս իշխանությունները՝ որովհետև չես լռել, որովհետև պայքարել ես Արցախի և Հայաստանի համար։ Քո կալանքը նրանց սուտի «խաղաղության» գինը չէ, այլ նրանց վախի ապացույցը։ Քո վերադարձը լինելու է ոչ միայն ընկերոջ վերադարձ, այլ ողջ ժողովրդի հաղթանակի սկիզբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930