Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաքվե». «Այդքան ժամանակ ու ջանք է դրվել այդ ամենի մեջ, որ Փաշինյանի պես մեկը գար ու ասեր` ամեն ինչ սխա՞լ է եղել»

Սեպտեմբեր 05,2025 12:35

«Հայաքվեի» տելեգրամյան ալիքից.

Արցախի հարցից որևէ մեկը չի կարող հրաժարվել, դա պարզ մի հարց չէ:

Այն ոչ թե միայն արցախցիների, այլ համայն հայության հարցն է: Աշխարհի հայությունն Արցախում ներդրումներ է կատարել, «Հայաստան» համահայկական հիմնադրամը Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհ էր կառուցել:

Այսօր անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում հանրապետական բժշկական կենտրոն էր կառուցել: «Արար», նյույորքցի Ջեյմս Թուֆենկյանն իր հիմնադրամով և բազմաթիվ այլ հայկական հիմնադրամներ Արցախում տարատեսակ ծրագրեր էին իրականացնում:

Այդքան ժամանակ ու ջանք է դրվել այդ ամենի մեջ, որ Փաշինյանի պես մեկը գար ու ասեր` ամեն ինչ սխա՞լ է եղել: Սխալն ի´նքն է, ու հիմնավո´ր սխալ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930